Մեր սարքավորումները
«Լավանդա» ակնաբուժական կլինիկան, հոգ տանելով իր բուժառուների առողջության և հարմարավետության մասին, ներդրել է ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի առաջատար արտադրողներից ստացված, գերժամանակակից և վերջին սերնդի լավագույն սարքավորումներ:

Ակնային YAG և SLT համակարգ
NIDEK, Ճապոնիա - Երկրորդային կատարակտի և գլաուկոմայի բուժման լազերային համալիր

Ավտոպերիմետր
Optopol Technology, Լեհաստան - Տեսադաշտի ավտոմատացված համակարգչային ստուգում

Ճեղքային լամպ
TOPCON DC-4, Ճապոնիա - Աչքի առաջային հատվածի և ակնահատակի հետազոտում

Ավտոկերատոռեֆրակտոմետր
TOPCON KR-800, Ճապոնիա - Ռեֆրակցիայի և եղջրենու կորության շառավիղի որոշում

Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆ
NIDEK RS-330, Ճապոնիա - Աչքի եղջերենու և ցանցենու կառուցվացքի հետազոտում

Թվային ավտոմատացված ֆորոպտեր
NIDEK, TOPCON, Ճապոնիա - Տեսողության սրության ավտոմատացված ստուգում

Կերատոտոպոգրաֆ
OCULUS KERATOGRAPH, Ճապոնիա - Եղջրենու առաջային մակերեսի քարտեզագրում

Օպտիկական բիոմետր
MYOPIA MASTER, OCULUS, Գերմանիա - Միոպիայի վերահսկում՝ աչքի առաջահետին առանցքի փոփոխությունով, եղջերենու ձևի դիտարկում















