«Լավանդա» ակնաբուժական կենտրոն
«Լավանդա» կլինիկան իրականացնում է գերժամանակակից ախտորոշումներ և բուժումներ՝ ապահովելով ձեր աչքերի առողջությունը։ Մեր փորձառու բժիշկները կիրառում են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի առաջատար արտադրողներից ներմուծված լավագույն ախտորոշիչ սարքավորումները։ Առաջնորդվելով անհատական մոտեցմամբ՝ նրանք ընտրում են առավել արդյունավետ և անվտանգ լուծումը յուրաքանչյուր բուժառուի համար։

Մեր պատմությունը
Հիմնադրում
Մեր գործունեությունը սկսվեց 1991 թվականին՝ որպես դեղատուն։ Մենք դարձանք Հայաստանի ամենախոշոր դեղագործական կազմակերպությունը։ Տարիների ընթացքում մեր թիմը ընդլայնվեց, և բժշկական փորձն ու ձեռքբերումները բերեցին ակնաբուժության զարգացմանը։ Այսօր «Լավանդա»-ն իր մեջ համատեղում է ակնաբուժական կենտրոն և դեղատուն՝ պահպանելով մեր սկզբնական արժեքները:
Մեր առաքելությունը
Ապահովել ձեզ գերազանց տեսողությամբ՝ առաջարկելով ժամանակակից ախտորոշում, բուժում և վիրահատական միջամտություններ։
Մեր տեսլականը
Դառնալ տարածաշրջանի ամենավստահելի և նորարարական ակնաբուժական կենտրոնը՝ երաշխավորելով բարձրակարգ բժշկական սպասարկում:
Ինչո՞վ ենք մենք առաջնորդվում
Գերազանցություն
Մեր բժիշկները ոլորտում առաջատար են և ունեն երկար տարիների աշխատանքային փորձ։
Վստահություն
Ընտրելով մեր կլինիկան, դուք ընտրում եք որակ և արդյունքներ, որոնց կարելի է վստահել։
Հոգատարություն
Մեր թիմը յուրաքանչյուր հիվանդին մոտենում է կարեկցանքով և անկեղծ մտահոգությամբ:
Նոր մոտեցում
Մենք օգտագործում ենք նորագույն սարքավորումներ և առաջադեմ բուժման մեթոդներ։




