
ԳԵՎՈՐԳ ՍԵՄՅՈՆԻ ԲԱՐԱՂԱՄՅԱՆ
Վիրաբույժ-ակնաբույժ
Փորձ
25+ տարվա կլինիկական փորձ ակնաբուժության ոլորտում
Ընդհանուր տեղեկատվություն
- Գևորգ Բարաղամյանը Հայաստանի ամենափորձառու և հարգված ակնաբույժ-վիրաբույժներից է՝ ավելի քան 25 տարվա փորձով։ Նա կատարել է հազարավոր հաջող վիրահատություններ՝ մասնագիտանալով կատարակտի և գլաուկոմայի ոլորտներում։
- Այժմ ղեկավարում է «Նաիրի» և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնների ակնաբուժական բաժանմունքը
- Միաժամանակ բժիշկ Բարաղամյանը աշխատում է «Լավանդա» կլինիկայում որպես վիրաբույժ-ակնաբույժ
Կրթություն
1994թ.-ին ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանը
Ծառայություններ
- Ակնաբուժություն, հարակնային և աչքի գոյացություններ
- Կատարակտի և գլաուկոմայի վիրահատություններ
Հավաստագրեր և որակավորումներ
- Վերապատրաստում Հնդկաստանում՝ կատարակտի ժամանակակից վիրահատության մեթոդներ
- Վերապատրաստում Սանկտ Պետերբուրգում՝ կատարակտի և գլաուկոմայի ժամանակակից վիրահատության մեթոդներ
Դասընթացներ
Մասնակցել է ակնաբուժական միջազգային բազմաթիվ կոնֆերանսների՝ Երևանում, Թբիլիսիում, Կիևում, Փարիզում, Պրագայում, Վիեննայում, Ժնևում և այլ եվրոպական երկրներում
