ՎԱՐՍԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

ՎԱՐՍԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր բժիշկ, ակնաբույժ

Այս Հոդվածում

Աչքի հիվանդություններ

Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք կատարակտ

Calendar2025 Հոկտ. 15

Կատարակտը աչքի ոսպնյակի պղտորումն է։ Նորմայում ոսպնյակը թափանցիկ է, ինչը թույլ է տալիս լույսին անցնել ոսպնյակի միջով, բեկվել և ընկնել ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի վրա։ Սա, իր հերթին, հնարավորություն է տալիս մեզ պարզ տեսնել։

Կարևոր է ճանաչել կատարակտի վաղ նշանները՝ ժամանակին ակնաբույժին դիմելու համար, քանի որ կատարակտը զարգանալով կարող է ի վերջո հանգեցնել առաջացնել բարդություններ։

Կատարակտի վաղ նշանները

Կատարակտի առաջին նշաններից են աստիճանաբար կամ հանկարծակի տեսողության մթագնումը, կարդալու դժվարությունը, երկտեսությունը, խամրած գույները և լույսի աղբյուրների շուրջ լուսապսակները։ Հիվանդները հաճախ նկատում են, որ ակնոցը այլևս իրենց չի օգնում։

Կատարակտը մեծամասամբ տարիքի հետ է զարգանում։ Այն մասնավորապես առաջանում է 50-60 տարեկանից հետո։ Ըստ վիճակագրության՝ 80 տարեկան մարդկանց գրեթե 100%-ն ունի կատարակտ։

Այնուամենայնիվ, կան որոշ գործոններ, որոնք կարող են բերել կատարակտի առաջացմանը ավելի վաղ տարիքում։ Օրինակ՝ շաքարախտը, ծանր հիվանդությունները, ժառանգականությունը, սթրեսը և տրավմաները, ինչպես նաև որոշ դեղորայքների ընդունումը։

Ե՞րբ է ճիշտ դիմել ակնաբույժի

Պարզ պատասխանն է՝ եթե նկատում եք վերևում նշված ախտանշաններից որևէ մեկը կամ գտնվում եք 50-ից բարձր տարիքային խմբում, դիմե՛ք ակնաբույժի։

Կարևոր է նշել, որ ո՛չ կաթիլները, ո՛չ դեղահաբերը չեն կարող կանխել կամ բուժել կատարակտը։ Միակ բուժումը ոսպնյակի վիրահատական փոխարինումն է։

Կատարակտի ժամանակակից վիրահատությունը անցավ է և, բարդությունների բացակայության դեպքում, կարող է տևել ընդամենը 10-15 րոպե։ Այդ ընթացքում հեռացվում է պղտորված ոսպնյակը և տեղադրվում է արհեստական ոսպնյակ։

Վիրահատության ժամանակ օգտագործվում են տեղային անզգայացնող կաթիլներ։ Հիվանդը լինում է գիտակցության մեջ, սակայն չի ունենում ցավի զգացողություն։ Վիրահատությունից հետո բուժառուն ստանում է համապատասխան ցուցումներ և վերադառնում է տուն: Տեսողության բարելավում հիվանդը կարող է նկատել վիրահատությունից մի քանի օր անց, իսկ լրիվ ապաքինումը տևում է 3-4 շաբաթ։

Այսպիսով, կատարակտի զարգացումից և բարդություններից խուսափելու համար, տարեկան գոնե մեկ անգամ անցե՛ք հետազոտություն ակնաբույժի մոտ։ Ժամանակին բժշկին դիմելով՝ կարող եք պահպանել ձեր տեսողությունը։

Ցանկանու՞մ եք ամրագրել խորհրդատվություն:

Մեր փորձառու բժիշկները պատրաստ են պատասխանել ձեր բոլոր հարցերին