ԴԻԱՆԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Բժիշկ-ակնաբույժ
Այս Հոդվածում
Ինչպե՞ս ընտրել ակնոց՝ համապատասխան ձեր դեմքին
Դեմքի ձևերը սովորաբար բաժանվում են վեց տիպի՝ շրջանաձև, օվալաձև, սրտաձև, քառակուսաձև, եռանկյունաձև, և ադամանդաձև։
Կարևոր է իմանալ, թե որ դեմքի տեսակն է ձերը, եթե ուզում եք ընտրել համապատասխան շրջանակով ակնոց։
Ինչպե՞ս որոշել Ձեր դեմքի ձևը
Դեմքի ձևը որոշելու ամենահեշտ տարբերակը հետևյալն է՝ օգտագործեք լվացվող մարկեր, շրթներկ կամ օճառ, կանգնեք հայելու առջև, ձեռքն ուղիղ պարզեք և ֆիքսեք հեռավորությունը: Ուրվագծեք դեմքը՝ սկսած կզակից, վերջացրած այն հատվածով, որտեղ սկսում է մազերի աճը:
Ի՞նչ ակնոց ընտրել ըստ դեմքի ձևի
Եթե ձեր ճակատն ավելի լայն է, քան ծնոտը, և ձեր այտոսկրերն ավելի արտահայտված են, ընտրեք հաստ և մեծ շրջանակով ակնոց։ Օրինակ՝ ռետրո ոճի քառակուսի, կլոր կամ օվալաձև շրջանակներ։
Եթե ձեր ճակատը բավականին լայն է, այտերը և կզակն ավելի շրջանաձև են, ապա ընտրեք սուր ծայրերով ակնոց։ Օրինակ՝ դասական քառակուսի շրջանակները կարող են գեղեցիկ ձևով ընդգծել ձեր դիմագծերը։ Կիսաշրջանակով օպտիկական ակնոցը նույնպես շատ լավ տարբերակ է, իսկ cat-eye կամ «կատվի աչք» շրջանակով (սուր ծայրերով) ակնոցները կարող են դեմքին ավելի երկարավուն տեսք տալ։
Եթե ունեք լայն ճակատ և կզակ, որոնք լայնությամբ և երկարությամբ իրար հավասար են, ապա խուսափեք նեղ, սուր անկյուններով և քառակուսի շրջանակներից։ Խորհուրդ է տրվում կրել մեծ, հաստ ու կլոր շրջանակներով ակնոցներ։
Եթե ունեք լայն ճակատ և փոքր կզակ ու ցանկանում եք, որ դեմքի վերին հատվածն ավելի փոքր երևա, ապա ընտրեք ակնոցներ, որոնք լայն են ստորին մասում։ Օրինակ՝ կլոր, քառակուսի, cat-eye և առանց շրջանակի ակնոցները կարող են վիզուալ կերպով փոքրացնել ճակատը։
Մինչ որևէ շրջանակ ընտրելն անպայման փորձեք դրանք. ուշադրություն դարձրեք՝ արդյոք դրանք չեն սահում քթից, ծանր չեն, կամ արդյոք չեն սեղմում ականջների հատվածում։
Կարևոր է նշել, որ սրանք ուղղակի խորհուրդներ են։ Անկախ դեմքի ձևից, պետք է կրել այնպիսի շրջանակով ակնոց, որն առաջին հերթին ձեզ դուր է գալիս և հարմար է։
Ցանկանու՞մ եք ամրագրել խորհրդատվություն:
Մեր փորձառու բժիշկները պատրաստ են պատասխանել ձեր բոլոր հարցերին